211652_close_icon
views-count1621 դիտում article-date 09:56 05-07-2014

Արմեն Սմբատյանը դեռ չի ստանձնել նախագահի խորհրդականի պարտականությունները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ «Մարիոթ-Արմենիայի» սրճարանը ևս մեկ հաճախորդով էր ավելացել: Ավանդականների, այդ թվում և սրտի վիրահատությունից վերադարձած Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի սեղանի կողքին նստել էր Սերժ Սարգսյանի նորաթուխ խորհրդական, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ Վերջինիս հարցրինք՝ արդեն գնո՞ւմ եք աշխատանքի, ի՞նչ խորհուրդներ եք տալիս նախագահին: «Ոչ, առայժմ չեմ գնում»: Ի՞նչ ոլորտներ եք համակարգելու: «Արտաքին քաղաքական»: Իսկ հնարավո՞ր է Դուք եք կարգվելու Եվրասիական միությունում Հայաստանի ներկայացուցիչ: «Տեսնենք-տեսնենք»,- պատասխանեց կոմպոզիտորը: Ի դեպ, կոմպոզիտորի՝ ՀՀ նախագահի խորհրդական դառնալու «քավորը» ծնունդով ղափանցի ռուսաստանաբնակ հայ միլիոնատեր Սերգեյ Համբարձումյանն է, որը վերջերս Հայաստանում սառցադաշտ կառուցելու հիմնարկեք կատարեց, և որի միջոցներով է Մատենադարանի նոր շենքը կառուցվել, այդ նա է «խորհուրդ» տվել Սերժ Սարգսյանին խորհուրդներ վերցնել Սմբատյանից»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր