211652_close_icon
views-count6294 դիտում article-date 19:13 04-07-2014

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Զիլ-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ Օնիկ Նազարյանի անվամբ հաշվառված, սակայն 31-ամյա Սարգիս Շուշանյանի կողմից վարած Mercedes մակնիշի 34 LZ 808 համարանիշի ավտոմեքենան և Զիլ մակնիշի 79 DD 099 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է Զիլ-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Զիլ-ի վարորդը ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր