756 դիտում
19:43 04-07-2014
Հայ-ֆրանսիական բարեկամության հեծանվաարշավի մասնակիցները` «ՌԵՍՈ»-ի հովանու ներքո
«[url=http://www.reso.am/]ՌԵՍՈ[/url]» ապահովագրական ընկերությունը դժբախտ պատահարներից կապահովագրի ս/թ հուլիսի 8-19-ը ընթացող հայ-ֆրանսիական բարեկամության թվով 9-րդ հեծանվաարշավի մասնակիցներին:
Հեծանվաարշավին մասնակցելու են 62 անձիք` մեծամասամբ 13-18 տարեկան ֆրանսիական և հայկական հատուկ դպրոցների երեխաներ:
Ծրագրի մեկնարկը կլինի առավոտյան 10:30-ին Ֆրանսիայի դեսպանատան մոտից: 12 օրյա հեծանվաարշավի ժամանակ մասնակիցները կայցելեն ՀՀ բազում տեսարժան վայրեր, կգիշերեն վրաններում, իսկ ավարտը տեղի կունենա Շենգավիթ վարչական շրջանի Շողակաթ այգում, որտեղ էլ կանցկացվի ավարտական համերգային ծրագիր:
Հեծանվաարշավի թիրախային նպատակն է հայկական և ֆրանսիական հատուկ դպրոցների երեխաների ծանոթությունը, ընկերական միջավայրի ստեղծումը, հայ-ֆրանսիական բարեկամությունը:
Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում սա թվով երկրորդ հեծանվաարշավն է, որ հովանավորվում է «[url=http://www.reso.am/]ՌԵՍՈ[/url]» ապահովագրական ընկերության կողմից:
Նմանատիպ նյութեր
1469 դիտում
16:02 13-07-2016
Տարոն Մարգարյանը հանդիպել է Քեմբրիջի Հայ եկեղեցու հովանու ներքո գործող երգչախմբի անդամների հետ
Այս բաժնից
358 դիտում
17:55 12-11-2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ
391 դիտում
17:39 12-11-2024
Սանոսյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են օդային և երկաթուղային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը
937 դիտում
17:23 12-11-2024
3,5կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ կան կալանավորվածներ (տեսանյութ)