211652_close_icon
views-count5296 դիտում article-date 21:39 04-07-2014

Գյուղապետարանի նախկին աշխատակիցը նախկին գյուղապետից պահանջում է ներկայացնել իր 6-7 սիրուհիներից գոնե մեկին

Հնաբերդի գյուղապետարանի նախկին աշխատակից Հենրիկ Ավագյանին եւ նախկին գյուղապետ Զավեն Մեջլումյանի ու նրա կնոջ հեռակա բանավեճը շարունակվում է: Հենրիկ Ավագյանին, ում նախկին համայնքի ղեկավար Զավեն Մեջլումյանը մեղադրում է կնոջից հեռանալու եւ 6-7 անգամ ժամանակավոր ամուսնանալու մեջ, դիմելով [b]SHAMSHYAN.com[/b]-ին, ասաց, որ Զավեն Մեջլումյանն ու իր կինը զրպարտում են իրեն: «Փաստեր չունենալով՝ «շանտաժի»-ի են ենթարկում: Իմ անձնական կյանքն ի՞նչ իրավունքով են դարձնում քննարկման առարկա, կնոջս ու երեխաներիս աչքերին չեմ կարողանում նայել»,- ասաց Հ. Ավագյանը: Նա պատրաստվում է դիմել դատարան՝ բարոյական փոխհատուցում պահանջելու՝ կեղծ տեղեկատվություն տարածելու համար: Նշեց նաև. «Եթե Զավենը նման փաստ ունի, թե 6-7 կին ունեմ, գոնե դրանցից մեկը, որպես փաստ ներկայացնի: Բայց փոխարենը ես կարող եմ ասել, որ քույրերով ու եղբայրներով ապօրինի ծնունդներ են: Իսկ իրա սիրուհին էլ Դվին գյուղից է, որից տղա երեխա ունի, ով, ի դեպ, պարբերաբար այցելում է որդուն եւ մի հերթական անգամ էլ կինը` Անժելան, բռնացնում է եւ տուր ու դմբոց սարքում»: Այնուհետեւ անդրադառնալով նախկին գյուղապետի կնոջը՝ ավելացրեց. «Իսկ փաստերով եթե խոսենք, ես կասեմ, որ նրա կինը՝ Անժելա Մեջլումյանը, որպես դպրոցի տնօրեն, 2011թ. 4,700,000 դրամի յուրացում է կատարել, որի համար պատժվել է հաշվապահը, իսկ Անժելան նկատողությունով պրծավ: Ես փաստերով ասեմ, որ Խանդիլյան Ալինան, ով բնակվում է Դեղձուտ գյուղում, ձեւակերպվել է՝ որպես հավաքարար, մյուս երկուսն էլ մեր գյուղից են՝ Հակոբյան Արմինեն եւ Քամալյան Ռայան: Նրանք, ձեւակերպվելով հավաքարարներ, գնացել են ֆիզ.արձակուրդ, նրանց բոլորի փողերը յուրացրել է: Իսկ ամուսինն էլ համայնքային բյուջեն թալանելով՝ իր մոտ ձեւակերպելով մի քանի աշխատողների, մասնավորապես Շահբուդաղյան Գոհարին, Կիրակոսյան Սիրանույշին՝ որպես հավաքարարների, իսկ հայր եւ որդի Ասատրյաններ Արայիկին եւ Արտյոմին՝ գյուղ. մասնագետ, վերջիններիս գումարները ստացել եւ հերթական անգամ յուրացրել է: Վերջիններս պնդում են, որ իրենք 3 տարի է, ինչ գտնվում են ՌԴ-ում եւ աշխատավարձ չեն ստացել եւ գործը գտնվում է Արտաշատի ոստիկանության բաժնում՞ Նախաքննական ընթացքն էլ վարում է քննիչ Հովհանիսյան Սերգեյը»: Պատմեց, որ հնաբերդցի Անահիտ Վարդանյանից խլել է սեփականաշնորհված հողը՝ պատճառաբանելով, թե՝ դու հող ունես, գնա, ում ուզում ես, բողոքի: Իսկ ինքը ծառեր է տնկել եւ այգի հիմնել: [b]SHAMSHYAN.com[/b]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:

Նմանատիպ նյութեր