211652_close_icon
views-count55282 դիտում article-date 12:42 10-11-2016

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում. գյուղացիները բողոքում են գյուղապետից՝ այդ թվում ասելով, որ նրան որպես կաշառք 4000 դոլար են տվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Այգեստան գյուղի բնակիչները գյուղի մշակույթի տան բակում հավաքված սպառնում են երթով հասնել մինչև Արտաշատ-Երևան ավտոճանապարհը և փակել այն, քանի որ, ըստ նրանց հայտարարությունների, Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը պատուհաս է դարձել իրենց համար։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ողջ գյուղը իրար դեմ է հանել. ով ընտրություններին իր օգտին չի քվեարկել, հաշվեհարդար է տեսնում. գործերը կամ դատարան է ուղարկում, կամ հարկադիր։ Կան ազատամարտիկներ, ովքեր ինչ-որ տեղեկանք են ուզում, սակայն նա «ռսի զավտռա» է անում։ Մշակույթի տան հետնամասը վերածել է մինի աղբանոցի, տիրում է գարշահոտություն։ Ո՞վ է տեսել՝ մշակույթի տունը վերածեն դուքյանի։ Առաջին հարկը կիսել և սարքել է խանութ։ Էլ չենք ասում փողոցների արտաքին լուսավորության բացակայության, աղբահանության վատ վիճակի մասին։ Ում դիմենք՝ չգիտենք։ Մեր հույսը վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով կարող է մեր վերքին դարման լինել։ Սոցիալապես անապահով ընտանիքներ կան, ովքեր գյուղապետին ձայն չեն տվել, օգնություններից կտրում է, փոխարենը դրամական օգնություններ է տրամադրում մահացածներին ու իր հարազատներին»։ Ֆոտոլրագրողի հարցին, թե՝ գյուղապետը ոչ մի լավ բան չի արե՞լ գյուղի համար, բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Մի հատ մշակույթի տուն է կառուցել, էն էլ, ինչպես ասեցինք, դուքյան է սարքել»։ Գյուղացիներից մեկն էլ լուրջ մեղադրանք էր ներկայացնում գյուղապետի հասցեին՝ ասելով, որ ինքը արտեզյան ջրի խնդիրներ է ունեցել ու դա լուծելու համար գյուղապետին տվել է 4 հազար դոլար կաշառք. «Մենք այս պահին հրաժարվում ենք կտրուկ միջոցների դիմելուց՝ հավատալով, որ կառավարությունը հետևություններ կանի և մեր գյուղապետի, ով երկար տարիներ աշխատել է գլխավոր դատախազությունում, իրական դեմքը կպատռի»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու նաև գյուղապետարանի տեսակետը խնդրի վերաբերյալ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր