Կոտայքցիները պնդում են. ինչ բնապահպանության նախարարը նշանակվեց Կոտայքի մարզպետ, բնական աղետները «թակում են ժողովրդի դուռը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է Կոտայքի մարզի Զովունի գյուղի 9-րդ փողոցի 125 շենքի բնակիչները ապրում են բաց երկնքի տակ, քանի որ նրանց տները, այլեւս տանիք չունեն:
Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին վերը նշված շենքի բնակիչները:
Նրանք պատմեցին, որ պատճառը հունիսի 30-ի ուժեղ մրրիկն էին:
Այնինչ մարզպետարանը ոչինչ չի անում տուժած բնակիչներին հուսադրելու եւ խնդրին լուծում տալու համար:
«Այդ անտանիք տներում փոքրիկ երեխաներ եւ տարեցներ են ապրում:
Իսկ մրրիկներն ու ուժեղ քամիները շարունակվում: Հնարավորություններ էլ չունենք բնության պատճառած վնասների դեմ պայքարելու համար: Հիմա մեզ , ոչ միայն բաց երկնքի տակ ենք զգում, այլեւ լքված եւ անտեսված:
Եթե կառավարությունը մեր խնդրին առաջիկայում չարձագանքի եւ լուծում չտա խոստանում ենք փակել ճանապարհները, ինչպես, որ մեր հույսի ճանապարհներն են բոլոր կողմերով փակվել» ,- դժգոհեցին բնակիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի