«Մանչեսթեր Սիթի»-ին չեմպիոնությունից ընդամենը մեկ քայլ է բաժանում. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթի»-ին 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ասթոն Վիլլա»-ի դարպասը և ստանձնեց առաջնության առաջատարի դերը: Հատկանշական է, որ հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում:
Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Սիթի»-ին ևս մեկ քայլ կատարեց դեպի չեմպիոնություն: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «քաղաքայինները» իրենց ակտիվում ունեն 83 միավոր և երկրորդ տեղը զբաղեցնող «Լիվերպուլ»-ին գերազանցում են երկու միավորով:
«Մանչեսթեր Սիթի» - «Ասթոն Վիլլա»`4:0
Գոլեր` Ջեկո 64. 72', Յովետիչ 89', տուրե 90'