1175 դիտում
10:03 04-07-2014
Իրաքը չափազանց կարևոր նշանակություն է ձեռք բերել Հայաստանի համար․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Նորանշանակ դեսպանը վերջին շրջանում Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսն էր ու փաստորեն մասնագիտացել է թեժ կետերում դիվանագիտական աշխատանքի գործում:
Ներկայումս Իրաքը գտնվում է Սիրիական սցենարի շեմին, քանի որ արմատական ISIS խմբավորումը զինված ապստամբության միջոցով գրավել է Իրաքի մի շարք շրջաններ, իսկ իրաքյան Քրդստանի ղեկավարությունը հայտարարել է անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, և չի բացառվում, որ առաջիկայում մենք նոր պետություն կտեսնենք տարածաշրջանում: Կարևոր է նշել, որ վերջին շրջանում Իրաքը չափազանց կարևոր նշանակություն է ձեռք բերել Հայաստանի համար, մեր երկրից արտահանվող ապրանքների երեք տոկոսը հենց Իրաք էր տարվում:
Նախորդ տարի մոտ 50 միլիոն դոլարի ապրանք է ՀՀ-ից արտահանվել այդ երկիր, և այն չափազանց խոստումնալից շուկա կարող է դառնալ մեզ համար: 2013 թվականին, օրինակ, Հայաստանից Իրաք է արտահանվել 46 միլիոն դոլարի ծխախոտ, ավելի քան 1 միլիոն դոլարի ալկոհոլային խմիչք, շուրջ 1 միլիոն դոլարի կարտոֆիլ, 1 միլիոն դոլարի հանքային ջուր»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1081 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»