Տիգրան Սարգսյանի դեսպանությունն անամպ չի անցնի․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Սարգսյանի դեսպանությունը, ինչպես իր վարչապետությունը, անամպ չի անցնի: Մեր տեղեկություններով` Ամերիկայի հայկական ֆորումի սկսած դե-մարշը՝ ստորագրահավաքի ձեւով, որի հետեւից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «ամերիկահպատակ» Վարդան Օսկանյանի, այն է` ԲՀԿ-ի, ինչպես նաեւ ՀԱԿ-ի «ականջներն» են երեւում, առաջիկայում լայն թափ է հավաքելու եւ կարող է Տիգրան Սարգսյանի դեմ հզոր բոյկոտի վերածվել` հատկապես հայկական համայնքի հետ հանդիպումների ժամանակ:
Իսկ «Լիթլ-Արմենիա»` Լոս Անջելես, Գլենդել այցերի ժամանակ հուժկու բողոքներ են կազմակերպվելու, «նոտաներ» են հղվելու քաղաքային իշխանություններին. այնտեղ ընդդիմադիր մասսան բավական մեծ է:
Բացի Տիգրան Սարգսյանի նկատմամբ «լիչնի նեպրիյազնից», «ականջավորների» մոտ կա նաեւ քաղաքական մտավախություն, որ Տիգրանը 2018-ին կարող է վերադառնալ՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու, ինչը փորձում են խեղդել հենց օրորոցում»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։