slot gacor thailand slot gacor thailand slot gacor thailand slot gacor slot gacor slot gacor thailand slot gacor thailand slot gacor
ԱԱ-2014. Ֆրանսիա – Գերմանիա. վիճակագրություն
211652_close_icon
views-count3125 դիտում article-date 00:51 04-07-2014

ԱԱ-2014. Ֆրանսիա – Գերմանիա. վիճակագրություն

2014 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ փուլը կմեկնարկի Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականների մրցավեճով: Թիմերը միմյանց հետ հանդիպել են 25 անգամ, որից 11-ում հաղթել են ֆրանսիացիները, 8-ում`գերմանացիները և 6 դեպքում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Գնդակների տարբերությամբ 41-42` ի հօգուտ Գերմանիայի ընտրանու: Այդուհանդերձ պաշտոնական խաղերում առավելությունը Գերմանիայի հավաքականի կողմն է: Աշխարհի առաջնություններում ֆուտբոլային երկու գերտերությունների ճանապարհները խաչվել են երեք անգամ, որից 1 դեպքում հաղթել են ֆրանսիացիները, իսկ 2-ում` հաջողությունը ուղեկցել է գերմանացիներին: Թիմերի միջև առաջին պաշտոնական խաղը տեղի է ունեցել 1958 թվականի աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար պայքարում: Այդ խաղում Ֆրանսիան 6:3 հաշվով հաղթել է Գերմանիային: Երկրորդ պաշտոնական խաղը կայացել է 1982 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղի շրջանակում, երբ դրամատիկ պայքարում ընթացած խաղում Գերմանիայի հավաքականը հետխաղայա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով հաղթահարել է Ֆրանսիայի հավաքականի արգելքը: Կողմերի վերջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 1986 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, որտեղ 2:0 հաշվով կրկին առավելության են հասել գերմանացիները: Հիշեցնենք, Գերմանիա – Ֆրանսիա խաղը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 20:00-ին: [img]http://i017.radikal.ru/1407/d9/6f5b0dfef835.png[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր