211652_close_icon
views-count803 դիտում article-date 14:00 03-07-2014

Մեսսին չի վաճառվում. Բարտոմեու

«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ընդգծել է, որ իրենք նույնիսկ չեն մտածում թիմի առաջատար Լիոնել Մեսսիին վաճառելու տարբերակի մասին: «Մեսսին չի վաճառվում: Ես գիտեմ, որ նա չի հեռանա «Բարսելոնա»-ից: Մեսսին վերջերս թիմի հետ երկարաձգեց պայմանագրի ժամկետը և գոհ է պայմաններից: «Բարսելոնա»-ն մտադիր է թարմացնել թիմի կազմոը և համալրվել այնպիսի խաղացողներով, ովքեր կհամապատասխանեն ակումբի փիլիսոփայությանը: Ներկայումս մենք մի քանի խաղացողների հետ բանակցություններ ենք վարում »,-ասել է Բարտոմեուն:

Նմանատիպ նյութեր