211652_close_icon
views-count669 դիտում article-date 11:21 03-07-2014

Բերման ենթարկվեցին. 1-ը` խուլիգանության, 2-ը` խարդախության մեղադրանքներով

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` օրերս Դիլիջանի տներից մեկից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Սարգիս Ս.-ն, որը հունիսի 28-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: *** Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օրերս Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից բերման են ենթարկել 1952 թ. ծնված Սամվել Պ.-ին, որը ապրիլի 10-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: *** Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն օրերս Վանաձորի Տիգրան ՄԵծի պողոտայի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Պարգև Պ.-ին, որը հունիսի 24-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Նմանատիպ նյութեր