ԼՂՀ ՊՆ-ում հյուրընկալվեցին ճանաչողական այցով Արցախ ժամանած երևանցի մի խումբ աշակերտներ
                        Հուլիսի 1-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախում գտնվող Երևանի թիվ 106 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտների:
Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը նախ համառոտ անդրադարձել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, սահմանագծում տիրող իրադրությանն ու հանրապետության զինված ուժերի կողմից իրականացվող գործընթացներին, իսկ այհունետև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին:
Ջերմ ու անկեղծ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը հյուրերին հանձնել է նվերներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

