1460 դիտում
10:17 02-07-2014
Դատախազությունն ընդառաջել է ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալի մորը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի մորը՝ տիկին Փառանձեմին, հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ամբաստանյալի մայրը հայտնեց, որ իր որդու դեմ հարուցված քրեական գործի համար ինքը դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Արդյունքում դատախազությունում ընդառաջել են ամբաստանյալի մոր նամակին: «Ինձ դատախազությունում ընդունել է դատախազի օգնականը, որտեղ ես ներկայացրել եմ որդուս գործի հետ կապված որոշ մանրամասներ: Սակայն ինձ այսօր մտահոգում է մեկ բան: Որդիս լուրջ առողջական խնդիր ունի, սակայն փորձագիտական կենտրոնը հայտնել է, թե նա առողջական խնդիր չունի: Անգամ ՔԿՀ վարչությունն է տեղյակ, որ որդիս շատ լուրջ խնդիրներ ունի: Ինչու են ուզում կենդանի սպանեն մարդուն, թող տեղափոխեն հիվանդանոց, վիճակը կարգավորվի, հետո նոր դատեն»:
Հիշեցնենք, որ Ա. Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի անունները շահարկելու միջոցով տարբեր քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով գումարներ և անշարժ գույք հափշտակելու համար»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2576 դիտում
15:36 11-12-2014
Այս անգամ գոնե արժի ընդառաջել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հորդորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2332 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2122 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1582 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»