211652_close_icon
views-count7083 դիտում article-date 23:27 01-07-2014

Երևանում տաքսու վարորդը 07-ով մխրճվել է բեռնատար Գազելի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30–ի սահմաններում Մելքումով փողոցում ВАЗ 2107 մակնիշի S 3598 համարանիշի տաքսի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող բեռնատար Газель մակնիշի 34 AM 302 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, քաղաքացիների օգնությամբ, տաքսու վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր