1548 դիտում
18:54 01-07-2014
Արգելվել է Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 1-ի որոշումով արգելվել է Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասի «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրությունը:
Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասի կողմից արտադրված «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» արտադրատեսակը՝ խմորասնկեր և բորբոսասնկեր և «Մածուն» արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, խմորասնկեր և կաթնաթթվային մանրէներ ցուցանիշներով, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝
1) վերացնել հայտնաբերված խախտումները (կազմակերպել սանիտարական օր, իրականացնել «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրության պահման պահեստային տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում):
2) «Կաթնաշոռ» արտադրատեսակի 23.06.2014թ և «Մածուն» արտադրատեսակի 23.06.2014թ. խմբաքանակները պահեստային մասում և իրացման նպատակով իրացման կետերից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել:
3) թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության` անհամապատասխանության ցուցանիշով:
4)«Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի հուլիսի 14-ը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»