Նեյմարը պատրաստ կլինի Կոլումբիայի հետ խաղին
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, ով վնասվածք էր ստացել 2014 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Չիլիի հետ կայացած խաղի ժամանակ, կհասցնի ապաքինվել հուլիսի 4-ին Կոլումբիայի հետ կայանալիք 1/4 եզրափակիչ խաղին: Ֆուտբոլիստը վնասել է ազդրի հետին մկանի մակերևույթը: Վնասվածքը Նեյմարին անհանգստացրել է չիլիացիների հետ խաղի ժամանակ, սակայն ֆուտբոլիստը մկանային ցավով հանդերձ մասնակցել է ամբողջ հանդիպմանը: