Ռոնալդուն պատրաստ կլինի «Ատլետիկո»-ի հետ խաղին
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամենայն հավանականությամբ կկարողան մասնակցել շաբաթ օրը Իսպանիայի առաջնության շրջանակում Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ կայանալիք խաղին, տեղեկացնում է Marca-ն:
Երկուշաբթի օրը պորտուգալացին արդեն սկսել է աշխատել գնդակով, ինչպես նաև մասնակցել է ընդհանուր խմբի որոշ վարժությունների: Ռոնալդուն լիարժեք մարզումները կսկսի առաջիկա երկու օրվա ընթացքում: