Նեյմարը կարող է մասնակցել «Ռայո Վալեկանո»-ի հետ խաղին
«Բարսելոնա»-ն հրապարակել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ռայո Վալեկանո»-ի հետ կայանալիք խաղի հայտացուցակը, որտեղ հայտնվել է նաև բրազիլացի հարձակվող Նեյմարի անունը, ով ապաքինվել է ծնկի վնասվածքից հետո:
Կատալոնյան ակումբը վերնոշյալ խաղին հայտավորել է հետևյալ խաղացողներին`
Վալդես, Պինտո, Ալվեշ, Բարտրա, Պիկե, Պույոլ, Մասկերանո, Ալբա, Բուսկետս, Սոնգ. Ֆաբրեգաս, Սերխի Ռոբերտո, Ինիեստա, Աֆելայ, Պեդրո, Ալեքսիս Սանչես, Մեսսի, Նեյմար, Տելյո:


