1122 դիտում
18:10 01-07-2014
ՀՀ նախագահի առաջարկով կմշակվեն ուղիներ՝ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը անապահով ընտանիքների համար
Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվի ս.թ. հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 1-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա իր նիտում ընդունեց միաձայն որոշում, համաձայն որի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 3,85 դրամով (մոտ 10%):
Նմանատիպ նյութեր
1642 դիտում
09:51 19-12-2019
Ինչ քայլեր են անելու թանկացումների ազդեցությունը մեղմելու համար․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
790 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
673 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
874 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am