211652_close_icon
views-count562 դիտում article-date 17:22 01-07-2014

Մայրաքաղաքի ոռոգման համակարգը կընդլայնվի ևս 23 կմ-ով

Երևանի զարգացման քառամյա ծրագրով առաջիկա տարիներին լայնածավալ աշխատանքներ կտարվեն նաև մայրաքաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ոռոգման համակարգի ընդլայնման և վերականգնման ուղղությամբ: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման ու կանաչապատման ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պատասխանատուների առջև խնդիրը հստակ է դրված: Որպեսզի աշխատանքն արդյունավետ ու արդյունքն էլ տեսանելի լինի, կանաչապատման ծրագրերն իրականացվում են բացառապես ոռոգելի տարածքներում: Վերջին երկու տարիների ընթացքում ընդհանուր առմամբ մայրաքաղաքում անցկացվել է շուրջ 40 կմ ոռոգման նոր ցանց: 2014թ-ի ծրագրով այս ցուցանիշին կգումարվի ևս 23 կմ: Հարկ է նշել, որ վերջին տարիներին բակերի համալիր բարեկարգման ու նոր այգիների և պուրակների ստեղծման աշխատանքներում ևս առանձնակի ուշադրություն է դարձվում ոռոգման ցանցերի անցկացմանն ու կանաչ տարածքների ընդլայնմանը:

Նմանատիպ նյութեր