211652_close_icon

«Դավաճան Նիկոլ»․ կապանցիները բողոքի ակցիա են անում Սյունիքի մարզպետարանի մոտ, որտեղ այս պահին գտնվում է Փաշինյանը․ ուղիղ. Tert.am

views-count2156 դիտում article-date 14:54 21-04-2021
Մենք չենք ուզում  դավաճանը գա զոհված ազատամարտիկների գերեզմանին, մեր խնդիրը դա է։ Այս մասին Կապանում ասացին քաղաքացիները, ովքեր փակել էին եղբայրական հուշարձան տանող ճանապարհը, ուր պատրաստվում էր գնալ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Tert.am-ը։

Նիկոլ Փաշինյանի աջակիցներին մոտեցավ զոհված զինծառայողներից մեկի մայրը, որը նշեց, որ Նիկոլը դավաճան է և Սյուինիքում տեղ չունի, սակայն նրան վիրավորեցին։

Նա նշեց, որ այստեղ է՝ թույլ չտալու, որ Նիկոլ Փաշինյանը բարձրանա հուշարձանի մոտ։ «Ես վախեցող չեմ, եթե վախեցող լինեի, այստեղ չէի կանգնի»,–ասաց նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր