Վեդի քաղաքում գրանցված միջադեպը վերածվել է հայհոյանքներով ուղեկցվող մեծ ծեծկռտուքի․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ ««ՉԻ» տեղեկություններով՝ երեկ միջադեպ է տեղի ունեցել Վեդի քաղաքում, որը վերածվել է հայհոյանքներով ուղեկցվող մեծ ծեծկռտուքի:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ կռվի կիզակետում եղել են Վեդիում «ռազբորկաներով» հայտնի Արթենյանները:
Հիշեցնենք, որ Վեդի քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում 2011թ. հունվարի 21-ին Ռազմիկ Արթենյանի, նրա որդիներ Սամվել, Սրապիոն Արթենյանների և ոստիկանների միջև տեղի էր ունեցել միջադեպ, որի հիման վրա Արթենյանների դեմ հարուցվել էր քրեական գործ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։