211652_close_icon
views-count2050 դիտում article-date 22:10 30-06-2014

Շախմատ. Հայաստանի ազգային հավաքականը ջախջախել է Ադրբեջանի ընտրանուն

Մոսկվայում մեկնարկել է «Դվորկովիչի գավաթ» անվանումը կրող ավանդական մրցաշարը, որին մասնակցում են մինչև 17 տարեկանների ազգային հավաքականներ 7 երկրներից: Այս մասին հայտնում է Հայստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հրավիրված թիմերի մեջ է նաև Հայաստանի ազգային հավաքականը, որը թիմի մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել հետևյալ կազմով՝ 1. Մանուել Պետրոսյան 2. Հայկ Մարտիրոսյան 3. Արամ Հակոբյան 4. Սիրանուշ Ղուկասյան Ռուսաստանի և Հայաստանի թիմերից բացի մրցաշարում հանդես են գալիս նաև Չինաստանի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Սերբիայի և Ադրբեջանի ընտրանիները: Մեկնարկային տուրում մեր թիմը մրցել է Ադրբեջանի հավաքականի հետ և ջախջախիչ հաղթանակ տարել՝ 3,5 : 0,5 հաշվով: 2-րդ տուրում մեր շախմատիստները 2,5 : 1,5 հաշվով զիջել են Ուկրաինայի ընտրանուն: Այսօր կայանալիք 3-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Չինաստանի թիմն է:

Նմանատիպ նյութեր