ԱԱ-2014. Ֆրանսիայի հավաքականը 1/4 եզրափակիչում է. տեսանյութ
Հայտնի դարձավ 2014 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ փուլի ևս մեկ մասնակցի անուն: Այդ պատվին արժանացավ Ֆրանսիայի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով առավելության հասավ Նիգերիայի ընտրանու նկատմամբ: Ֆրանսիացիներին հաջողվեց մրցակցի դիմադրությունը կոտրել 79-րդ րոպեին, երբ Պոլ Պոգբան անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպվեց 91-րդ րոպեին, երբ գնդակը պատահմամբ սեփական դարպասը ուղարկեց Նիգերիայի հավաքականի պաշտպան Ժոզեֆ Յոբոն: Ֆրանսիայի հավաքականը 1/4 եզրափակիչ փուլում կհանդիպի Գերմանիա – Ալժիր զույգի հաղթողի հետ:
[b]Ֆրանսիա – Նիգերիա`2:0[/b]
Գոլեր` Պոգբա 79’, Յոբո 91’