ԱԱ-2014. Բելգիայի հավաքականը 1/8 եզրափակիչում է. տեսանյութ
Հայտնի դարձավ 2014 աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի ևս մեկ մասնակցի անուն: Այդ պատվին արժանացավ Բելգիայի հավաքականը, որը H խմբի երկրորդ տուրի խաղում 1:0 հաշվով հաղթանակ տոնեց Ռուսաստանի ընտրանու նկատմամբ: Հատկանշական է, որ բելգիացիները կարողացան հաղթանակ կորզել հանդիպման 88-րդ րոպեին, երբ Էդեն Ազարի հիանալի ճեղքումից և «ոսկերչական» փոխանցումից հետո Դիվոկ Օրիջին ձեռնունայն թողեց Ակինֆեևին: Արդյունքում Բելգիայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց և դարձավ իր խմբի հաղթողը: Ռուսաստանի հավաքականը 1 միավորով զբաղեցնում է իր խմբի երրորդ տեղը:
Այս խմբի մյուս խաղում քիչ հետո միմյանց հետ կմրցեն Հարավային Կորեայի և Ալժիրի ընտրանիները: Հարավկորեացիները իրենց ակտիվում ունեն 1 միավոր, իսկ ալժիրցիները` 0 միավոր:
[b]Բելգիա – Ռուսաստան` 1:0[/b]
Գոլ`Օրիջի 88’