12821 դիտում
13:00 29-06-2014
Օրինախախտ «յաշիկավարը» արդյո՞ք «կխոնարհվի» ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջին օրերին ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից մեծ թվով «գոլդ» համարանիշներով «երկաթյա նժույգների» բազմաթիվ վարորդներ վարչական պատասխանատվության են ենթարկվել, երբ ավտոմեքենան վարել են առանց ամրագոտու, եղել են ոչ սթափ, չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, վարելիս ծխել են: Եղել են նաև վարորդներ, ովքեր փորձել են «գայի» տեսուչին համոզել, որ իրենք ունեն լավ հոպար, քեռի կամ «մեջք», որպեսզի վարչական պատասխանատվության չենթարկվեն, սակայն նրանց մեծ մասի թանկարժեք «գոլդ» համարանիշներով «նժույգները» տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
ՃՈ-ն բազմիցս հայտարարել է, որ ամրագոտի կապելը, առաջին հերթին, բխում է հենց վարորդի շահերից, քանի որ եղել են դեպքեր, երբ վթարի ժամանակ ամրագոտին փրկել է վարորդին:
Երեկ՝ հունիսի 28-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Mercedes G 500 մակնիշի 40 NO 040 համարանիշի վարորդը Հերացի փողոցում մեքենան վարում առանց ամրագոտու, ընթացքում էլ ծխում է: Նա այնքան վստահ էր իր անպատժելիությանը, որ իրեն դնելով «հրեղեն հավքի» տեղը՝ ճեմում էր ճանապարհային ոստիկանների կողքով: Իսկ երբ ՃՈ տեսուչը սուլիչով փորձեց կանգնեցնել նրան, վերջինս «հավաբնից փախչող աղվեսի» նման ճողոպրեց:
Կարծում ենք, որ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն օպերատիվորեն կարձագանքի և օրինախախտ «յաշիկավարը» կհայտնաբերվի, չնայած որ փախչելիս գոռում էր, թե՝ «ես ստեղի քաղաքացի չեմ, ինչըղ կուզեմ, կքշեմ»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Գյումրի քաղաքի Ղուրղանյան փողոցի բնակիչ, 29-ամյա Ժորա Բդոյանի անվամբ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
87420 դիտում
17:06 25-09-2018
Ազգային ժողովի պատգամավորը «խոնարհվեց ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
11485 դիտում
10:00 18-02-2014
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի փափկասուն բալիկը գլխիկոր խոնարհվեց ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ
Այս բաժնից
9564 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին