Աֆղանստանում թալիբների հետ բախման ժամանակ 17 ոստիկան է սպանվել
Աֆղանստանի հարավում ՙԹալիբան՚ շարժման անդամների եւ ոստիկանների միջեւ բախման հետեւանքով 17 իրավապահ է սպանվել: Տեղի իշխանությունների տվյալներով՝ 10 իսլամիստ է սպանվել: Հաղորդվում է, որ թալիբները հարձակվել են Մուսա-Կալա շրջանի անցակետի վրա:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՆԱՏՕ-ի ուժերը երկրից դուրս բերվելուց հետո թալիբներն ակտիվացրել են հարձակումները, որոնց հետեւանքով զոհվել են տասնյակ ոստիկաններ եւ զինվորականներ: