211652_close_icon
views-count1625 դիտում article-date 19:41 28-06-2014

Աղջկան փախցնելու մեջ փեսային մեղադրող տղամարդուն տուգանեցին

Վաղինակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ` Վարդիթեր Գևորգյանից տեղեկանալով, որ իրենց դուստրը` Անի Գևորգյանը տանից բացակայում է, զանգահարել է նրա բջջային հեռախոսահամարին, որին պատասխանել է համագյուղացի Էդվարդ Հակոբյանը և հայտնել , որ Ա. Գևորգյանն իր հետ է , իրենք միասին գնում են իրենց տուն: Այնուհետև Վ. Գևորգյանն իր որդիների` Խաչատուր և Վաչիկ Գևորգյանների հետ միասին գնացել է Էդ. Հակոբյանի տուն, որտեղ, ինչպես վերջինիս ընտանիքի անդամներից, այնպես էլ իր դուստր Ա. Գևորգյանից տեղեկացել է, որ Էդ. Հակոբյանը նրան չի առևանգել, այլ նրանք համակրել են միմյանց և դուստրը տանից աննկատ դուրս է եկել ու իր կամքով, ամուսնության նպատակով գնացել Էդ. Հակոբյանի հետ նրանց տուն: Համոզվելով դրանում Վ. Գևորգյանն, այնուամենայնիվ, պահանջել է Ա. Գևորգյանին իր հետ տուն վերադարձնել, սակայն մերժում ստանալով, դրդված այդ հանգամանքից, անմիջապես ներկայացել է ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն, այն է` գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ իր դստերը` Անի Գևորգյանին , ամուսնության նպատակով առևանգել է համագյուղացի Էդ. Հակոբյանը: Քննելով այս գործը, Մարտունու ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Վաղինակ Գևորգյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել տուգանքի` 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր