211652_close_icon
views-count2125 դիտում article-date 22:48 28-06-2014

Անչափահաս աղջկան կոնյակ հյուրասիրելուց հետո սեքսուալ գործողությունների փորձ կատարած և անչափահասին ծեծած 36-ամյա տղամարդուն տուգանեցին

36-ամյա Գարեգին Գուրգենի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույքի այլ գործողություններ կատարելու նպատակով, Երևան-Սևան ավտոճանապարհի «Թեյարան» կոչվող ոլորանի հատվածում, իր վարած «Վազ 2107» մակնիշի 04 SS 401 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մեջ կոնյակ է հյուրասիրել Երևան քաղաքի բնակչուհի Է. Գ-ին , որից հետո համբուրել է նրա շրթունքները, ձեռքով շոյել է նրա կրծքերը: Անչափահասը թույլ չի տվել շարունակել նշված գործողությունները, որի պատճառով էլ Գարեգին Պետրոսյանը ձեռքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին ` պատճառելով ֆիզիկական ցավ: Քննելով գործը, Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Գարեգին Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով և 118-րդ հոդվածով: ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով Գարեգին Գուրգենի Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով Գարեգին Գուրգենի Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` պատիժները լրիվ գումարելու միջոցով, Գարեգին Գուրգենի Պետրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով: Տուժող անչափահասի օրինական ներկայացուցիչ Մարինե Գրիգորյանի քաղաքացիական հայցը բավարարվել է. Գարեգին Գուրգենի Պետրոսյանից հօգուտ անչափահասի՝ որպես հանցագործությամբ պատճառված վնաս, բռնագանձվել է 96.000 (իննսունվեց հազար) ՀՀ դրամ: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր