1317 դիտում
17:44 28-06-2014
Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբն արդարադատության նախարարին երկու հրատապ հաշվետվություն է ներկայացրել
2014 թվականի հունիսի 12-ին և 18-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ՀՀ Արդարադատության նախարարին ներկայացրել է 2 հրատապ հաշվետվություն:
Առաջին հաշվետվությունը վերաբերում էր «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Ա.Ն.-ի առողջական վիճակին, ինչի առնչությամբ Դիտորդների խումբը բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա.Ն 2014թ. մարտի 15-ին ՀՀ ԱՆ Բ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ենթարկվել է վիրահատության՝ «աջ կրծքագեղձի արմատական հեռացում ըստ Madden», որից հետո 2014թ. ապրիլի 1-ին դուրս է գրվել հետևյալ ախտորոշմամբ՝ «C-r mammae dextrae p T3N2M0 3a փուլ, խառը բջջային տարբերակ, վիճակ կոմբինացված բուժումից հետո»:Համաձայն ՀՀ կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման հավելված 2-ով հաստատված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 6-րդ կետի` ըստ միջազգային TNM դասակարգման 3-րդ աստիճանի չարորակ նորագոյացությունները (անկախ տեղակայումից) հանդիսանում են պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն:
Երկրորդ հրատապ հաշվետվությունը վերաբերում էր նրան, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության արդյունքների հիման վրա ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը դեռևս 2014թ. մայիսի 7-ին հրատապ հաշտվետվություն էր ներկայացրել նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Հ.-ի անվտանգությունը, քրեակատարողական հիմնարկում նրա նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների դեպքերի ամբողջական քննությունն ապահովելու, պատճառները պարզելու և հետագայում նման դեպքերի կրկնման հնարավորությունն իսպառ բացառելու վերաբերյալ: Մինչ օրս Խումբը չի ստացել որևէ պատասխան հրատապ հաշվետվության վերաբերյալ, մինչդեռ այն պետք է ներկայացվեր եռօրյա ժամկետում: Խումբն արձանագրում է, որ այս պահի դրությամբ շարունակվում են դատապարտյալ Ա.Հ.-ի իրավունքների խախտումները:
Մեկ անգամ ևս ընդգծելով Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը իր իրավազորության տակ գտնվող ազատազրկված անձանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և առողջության պահպանությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքը և նման դեպքերի արդյունավետ քննության պետության պարտականությունը, խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել դատապարտյալ Ա.Հ.-ի անվտանգությունը, տեղի ունեցած ոտնձգությունների դեպքերի ամբողջական քննությունն ապահովելու, նրա նկատմամբ նման վերաբերմունքի պատճառները պարզելու և հետագայում նման դեպքերի կրկնման հնարավորությունը իսպառ բացառելու ուղղությամբ:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարության դրսևորած վերաբերմունքի կապակցությամբ, քանի որ վերոգրյալ հաշվետվություններով բարձրացվել էին հրատապ արձագանքման և լուծման ենթակա խնդիրներ, և արդարադատության նախարարության՝որպես իրավասու մարմնի նման գործելաոճը գնահատվում է որպես անգործություն և անտարբերություն:
Նման գործելակերպի շարունակման դեպքում Դիտորդների խումբն իր գործունեության նպատակների իրականացումը կապահովի օրենքով չարգելված բոլորմիջոցներով:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ[/b]
Նմանատիպ նյութեր
1048 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին
2616 դիտում
17:26 21-07-2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շրջայց է կատարել «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում
Այս բաժնից
823 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
682 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
964 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին