1177 դիտում
19:00 27-06-2014
Ոստիկանությունում սուտ հաղորդում է տվել, թե իրեն թալանել են, իսկ հետո տարել, գնացքի գծերի մոտ կապել իրեն
33-ամյա Ժիրայր Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով, որ իր կողմից հայտնած տեղեկությունը ակնհայտ չի համապատասխանում իրականությանը, իր ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ ոմն Գալուստ, Տոպո և ևս մեկ անհայտ անձ Երևանի Ն. Շենգավիթ 97-րդ դպրոցի մոտակայքում իրեն ենթարկել են ավազակային հարձակման և իբրև թե փայտով Գալուստը հարվածել է գլխին, հափշտակել են իր մոտ եղած 180.000 ՀՀ դրամ գումարը, որից հետո նշված անձինք իրեն տարել և կապել են Երևանի Նորագավիթ 1-ին հասցեում գտնվող գնացքի գծերի վրա և հեռացել են:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1 եւ 3-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1228 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
772 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը