211652_close_icon
views-count982 դիտում article-date 16:28 27-06-2014

Հունիսի 29-ին կանցկացվի Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ հուշամրցաշարը

Հունիսի 29-ին կանցկացվի Արցախյան ազատամարտի հերոս, “Մարտական խաչ” առաջին աստիճանի շքանշանակիր, Սասնա ծռեր և Սասունցի Դավիթ ջոկատների հրամանատար, միջազգային կարգի սպորտի վարպետ Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ հուշամրցաշարը: Մրցաշարի նախաձեռնողներն են ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, Դավթաշեն վարչական շրջանն ու ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիան: Միջոցառման ժամանակացույցը հետևյալն է. նախ առավոտյան ժամը 8:30-ին սիրողական հեծանվորդները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցեն Սամվել Գեւորգյանի հիշատակին: Այնուհետև Լենինգրադյան-Իսակով նորաբաց ճանապարհից ժամը 9:00-ին կմեկնարկի սիրողական մրցաշարը: Ժամը 10:30-ին պրոֆեսիոնալ հեծանվորդները ծաղկեդրում կիրականացնեն Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 դպրոցի բակում, նրա կիսնադրու մոտ, այնուհետև ժամը 11:00-ից կմեկնարկի նաև նրանց մրցաշարը:

Նմանատիպ նյութեր