211652_close_icon
views-count15539 դիտում article-date 01:17 27-06-2014

Ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու 07-ը. կա 1 զոհ, վիրավորների թիվը ճշտվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 27-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գ. Չաուշի փողոցում ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 00:10-ի սահմաններում Գ. Չաուշի փողոցում, Կարմիր խաչի հարևանությամբ բախվել են Opel մանիշի 34 SO 760 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 33 OO 314 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է, իսկ ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բրիգադները մի քանի հոգու տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատը և հատուկ փրկարարական ջոկատի ծառայողները: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Վթարի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները, բաժնի պետ Դավիթ Սարգսյանի և բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները մեծ դժվարությամբ հեռացնում էին հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի հրշեջ փրկարարները կարողանան գործողություններ կատարեն: Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, և հավանաբար կհարուցվի քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունը պարզում է մահացածի, 07-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր