211652_close_icon
views-count9563 դիտում article-date 00:13 27-06-2014

Աբովյան քաղաքի սկզբնամասում վարորդը Mercedes-ով հայտնվել է ջրանցքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Merecedes մակնիշի 89 MM 808 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել ջրանցքում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 21-ամյա Մհեր Աթոյանի անվամբ: Նախնական տվյալներով՝ Merecedes մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.800.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր