Գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման, պրոֆիլակտիկ պլանային վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն դադարեցվելու է Նոր Նորք վարչական շրջանի, Նորքի 7-րդ զանգվածի գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: