211652_close_icon
views-count2563 դիտում article-date 16:07 26-06-2014

19-ամյա զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

Հակառակորդի կրակոցից հունիսի 24-ին սպանված Արմեն Արթուրի Ավետիսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]- ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով` սպանություն՝ ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Արմենը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]- ի թղթակցի հետ զրույցում ասել էր Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը: Ընտանիքն ապրում է սոցիալապես շատ ծանր պայմաններում. ոչ ոք աշխատանք չունի: «Անգամ տուն չունեն: Ազգականներից մեկի տանն են ապրում: Արթուրն իրենից փոքր եղբայր եւ քույր ունի: Շատ ծանր պայմաններում էին ապրում: Ընտանիքի հույսը Արթուրն էր, ուզում էր ծառայությունից վերադառնար, աշխատեր եւ ինչ-որ չափով թեթեւացներ ընտանիքի հոգսը: Շատ համեստ եւ սիրված տղա էր»,- ասել էր գյուղապետը: Հավելեց, որ դժվարությամբ տղայի ծնողներին հայտնել են լուրը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր