«ՕԵԿ-ն այսօր Վարչական դատարան գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագները վերանայելու դիմում կներկայացնի
Այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 14:00-ին, «Օրինաց երկիր» կուսակցությունը դիմում կներկայացնի Վարչական դատարան /հասցեն Գարեգին Նժդեհի 23/ գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագները վերանայելու համար:
Դիմումը դատարան կներկայացվի քաղաքացիական ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների մասնակցությամբ:
ՕԵԿ մամուլի ծառայություն