211652_close_icon
views-count6181 դիտում article-date 23:16 25-06-2014

Մահվան ելքով վրաերթ Վանաձոր քաղաքի «Օազիս» ռեստորանային համալիրի դիմաց

Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes մակնիշի 26 US 693 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «Օազիս» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ից 55 տարեկան մի տղամարդու: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ, տեղում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության, ինչպես նաև ոստիկանության Գուգարքի և Տարոնի բաժինների օպերատիվ քննչական խմբերը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Լոռու մարզի Գուգարքի 3-րդ փողոցի 11 տան բնակիչ 42-ամյա Սահակ Պողոսյանի անվամբ, և ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ հենց վերջինս է եղել վարորդը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունը պարզում է մահացածի և վարորդի ինքնությունը:

Նմանատիպ նյութեր