ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի անդրանիկ ասուլիսը. 2 տասնյակից ավելի լրագրողներ «գրոհել էին» դատախազությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում իր անդրանիկ ասուլիսը տվեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Կոստանյանը հանդես եկավ կառուցվածքային փոփոխությունների, կադրային քաղաքականության, կաշառքի դեմ պայքարի և օրենքի առաջ բոլորը հավասար են ելույթով, որից հետո պատասխանեց 2 տասնյակից ավելի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հնչեցրած հարցերին:
Ասուլիսին ներկա էին նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանը և զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



