Չինաստանի հյուսիսարևմտյան մասում գտնվող Հանսյու նահանգում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 133 մարդ։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 14։00֊ին՝ Լագա գյուղում։ Հրդեհի հետևանքով վնասվել է 242 տուն։
Հրշեջներին հաջողվել է իրավիճակը վերահսկել։ Պարզվում են հրդեհի բռնկման պատճառները։