211652_close_icon

Աշխարհի չեմպիոնի գլխավոր հավակնորդը Գերմանիայի հավաքականն է. Ռոբեն

views-count938 դիտում article-date 11:48 25-06-2014
Հելանդիայի հավաքականի կիսապաշտպան Արիեն Ռոբենը կարծում է, որ 2014 թվականի աշխարհի առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդը Գերմանիայի ընտրանին է: «Իմ կարծիքով աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը Գերմանիան է: Ինչ վերաբերվում է մեր թիմին, ապա մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը: Պետք է պահպանենք մարտական տրամադրությունը և շարունակենք օգնել մեկս մյուսին: Եթե ցանկանում ենք, որևէ հաջողության հասնել, ապա պետք է հավատանք մարզչին: Վան Գալը գիտի, թե ինչ է անում: Եթե հաղթում ես, ապա ամեն ինչ ճիշտ ես անում»,-ասել Ռոբբենը: Հիշեցնենք, որ Հոլանիդայի հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ հունիսի 29-ին ուժերը կչափի Մեքսիկայի ընտրանու հետ:

Նմանատիպ նյութեր