713 դիտում
11:23 25-06-2014
ՀՀ վարչապետ. Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է Արցախի հզորացման համար
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արցախ կատարած աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին ամփոփել է հանդիպումների և քննարկումների արդյունքները՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Մասնավորապես, կառավարության ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի զարգացման հեռանկարներին և ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Մենք իրականացնելու ենք ժամկետային ու ծրագրային բոլոր պայմանավորվածությունները, և այդ առումով այս հանդիպումներն ու այցերը կարևոր են: Հեռանկարային առումով բարձր եմ գնահատում Արցախի կառավարության աշխատանքը. կա երկնիշ տնտեսական աճ, ինչը հնարավորություն է տալիս տնտեսությունը զարգացնել, աշխատավարձերը բարձրացնել, սոցիալական, ինչպես նաև անվտանգության խնդիրները լուծել: Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունն իր առջև խնդիր է դրել, որպեսզի համագործակցությունն ամրապնդի և մենք ունենանք հզոր Արցախ և´ անվտանգության, և´ տնտեսության զարգացման առումով», - նշել է Հովիկ Աբրահամյանը:
Խոսելով, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի մասին՝ Հայաստանի վարչապետն ասել է. «Մեր գյուղատնտեսության նախարարություններն ունեն բազմաթիվ ծրագրեր, և Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցելու Արցախի կառավարությանը, որպեսզի լիարժեք օգտագործվեն հողային ռեսուրսները: ՀՀ-ում նույնպես պետք է ակտիվացնենք և զարգացնենք գյուղատնտեսությունը, քանի որ մեր հողերի մոտավորապես 30 տոկոսը չի օգտագործվում»:
Ոլորտում կապերի աշխուժացման նպատակով վարչապետ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և ծրագրերը պետք է համապատասխանեն առկա հնարավորություններին և վստահեցրել, որ դրանք հնարավորինս շուտ կյանքի կկոչվեն: «Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է բոլոր ոլորտներում Արցախի հզորացման համար: Դա մեզ համար առաջնահերթություն պետք է լինի», - նշել է վարչապետ Աբրահամյանը:
Նմանատիպ նյութեր
1141 դիտում
17:54 24-11-2023
Մենք անելու ենք ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և ամեն ինչ ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար․ Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
958 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
868 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան