1129 դիտում
09:54 25-06-2014
ԿԲ-ն շուկայից 10 միլիոն 400 հազար դոլար է գնել, որպեսզի կասեցնի դրամի ամրապնդումը․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Վերջին երկու շաբաթներին հայկական դրամի զգալի ամրապնդումը ՀՀ Կենտրոնական բանկի միջամտությամբ կասեցվել է։ Երեկ ֆոնդային բորսայում սակարկությունները սկսվել են 1 դոլարը 407.50 դրամով և փակվել 408.25 դրամով:
Իրականացվել է բավական մեծ 10 միլիոն 400 հազար դոլարի գործարք: Նկատելի է, որ ԿԲ-ն շուկայից դոլար է գնել, որպեսզի կասեցնի դրամի ամրապնդումը: Մոտ երկու շաբաթ առաջ դոլարը տատանվում էր 412-413 դրամի սահմաններում: Վերջին ամիսներին ԿԲ-ն միլիոնավոր դոլարներ էր ծախսում, որպեսզի դոլարը չանցնի 415 դրամի շեմը, իսկ այժմ սկսել է դոլար գնել, որպեսզի այն ներկայիս փոխարժեքից ցածր չիջնի: Թե ինչով է պայմանավորված դրամի նման կտրուկ արժևորումը. որևէ պաշտոնական պարզաբանում առայժմ չի ներկայացվել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1157 դիտում
20:33 21-04-2020
Երեկ և այսօր Կենտրոնական բանկը 25 միլիոն դոլար է գնել արտարժույթի շուկայից. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»