211652_close_icon
views-count1463 դիտում article-date 09:49 25-06-2014

Դեսպան են նշանակում չնեղացնելու կամ լավություն անելու համար․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. « Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ դեսպան։ Այս նշանակումն ուշագրավ է այն պատճառով, որ Վարդանյանը սպորտի նախարար աշխատած ժամանակ, մեղմ ասած, իրեն խայտառակեց մասնագիտական ոլորտում, եւ հիմա նրան դեսպան նշանակողին, թերեւս, իր ոճով պետք է հարցնել. լեգենդար մարզիկին նշանակում եք Վրաստանում ՀՀ դեսպան, որ ի՞նչ անի։ Ընդգծենք, որ Վրաստանը Հայաստանի համար երրորդական նշանակություն ունեցող երկիր չէ։ Մեր միակ քրիստոնյա հարեւանն է, որտեղով անցնում է ՌԴ եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ կապող միակ ցամաքային ճանապարհը։ Ու եթե լեգենդար մարզիկը Վրաստանում էլ դրսեւորի իր նկրտումներն այնպես, ինչպես նախարարի պաշտոնում եղած ժամանակ, մեր երկրի համար «լեգենդար» ձախողումներն ապահովված կլինեն»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր