2203 դիտում
22:36 24-06-2014
Փարաքար գյուղում տնակի հրդեհից հետո 5 հոգանոց ընտանիքը հայտնվել է փողոցում. նրանց հույսերը ևս մոխրացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Փարաքար գյուղում 5 հոգանոց ընտանիքը հայտնվել է փողոցում:
Այս մասին այսօր SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փողոցում մնացած ընտանիքի մայրը` 37-ամյա Անուշ Հարությունյանը:
Նա պատմեց, որ բնակվել են դոմիկում, ճիշտ է այն անմխիաթար վիճակում է եղել, բայց այդքաննել իրենց համար պալատի արժեք է ունեցել քանի որ փոքրիկների գլխին ինչ թե շատ տանիք է եղել, այն ինչ հունիսի 21 ժամը 13:00-ի սահմաններում դաշտում աշխատելիս նկատել են, որ դոմիկը հրդեհվել է:
Սակայն որքան էլ ջանքեր են գործադրել փորձելով փրկել իրենց միակ տանիքը, բայց այն վերածվել է մոխրի:
Բարեբախտաբար ոչ ոք դոմիկի ներսում չի եղել և մարդկային կորուստներ չեն ունեցել, բայց մինչև հիմա չգիտեն թե ինչը կարող էր հրդեհի պատճառ դառնալ:
Մոխրացած դոմիկի համար արտասվող կինը նաև պատմեց, այսօր հայտնվել են բաց երկնքի տակ, մինչև դոմիկի այրվելը իրենք գումար են հավաքել ամբողջ տարին դաշտում աշխատել, որ դոմիկի փոխարեն քարե շինություն կառուցեն, այն ինչ հավաքած գումարը 300 000 ՀՀ դրամը ևս մոխրացել է :
Մինչև այս պահը նրանց ոչ ոք օգնության ձեռք չի մեկնել:
Նրանց հետ խոսելով հասկացանք, որ այրված դոմիկի և գումարի հետ մոխրացել էին նաև նրանց հույսերը:
Բաց երկնքի տակ հայտնված ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար կարող եք զանգահարել 077 40 25 22 հեռախոսահամարով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
21:55 25-11-2024
Քաղաքապետարանը փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում
661 դիտում
21:31 25-11-2024
Բռնության կանխարգելումը առաջնահերթություններից է. ՆԳ նախարարությունը միանում է արշավին