1136 դիտում
19:52 24-06-2014
ՀԱԿ-ը պահանջում է պատասխանատվության կանչել ոստիկանության այն ծառայակիցներին, ովքեր չարաշահել են իրենց լիազորությունները
Հունիսի 23-ին մի խումբ քաղաքացիներ, իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը, ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ոչ զանգվածային, խաղաղ բողոքի ակցիա են կազմակերպել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ:
ՀՀ Ոստիկանությունը, հերթական անգամ ոտնահարելով Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված քաղաքացիական իրավունքները և դիմելով իշխանազանցության, բռնության գործադրմամբ բերման են ենթարկել 26 քաղաքացիների: Այնուհետև իրավապահների կողմից բռնությունները շարունակվել են նաև ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտակայքում, այդ թվում լրագրողների նկատմամբ:
Երկու քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տուժած շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ հաղորդում են ներկայացրել քննչական մարմիններին` դատաբժշկական փորձաքննության ուղեգիր ստանալու համար: Գործող իշխանությունները, չունենալով փաստարկներ էլեկտրաէներգիայի հերթական անհիմն թանկացման հարցում և պարտվելով քաղաքական հարթակներում, կրկին դիմում են իրենց հոգեհարազատ բռնության մեթոդին:
Սա իշխանությունների վախի նշան է, որը պայմանավորված է մի կողմից օրի-օրի աճող հակաիշխանական տրամադրություններով, իսկ մյուս կողմից ոչ իշխանական քաղաքական ուժերի և քաղաքացիական խմբերի համագործակցության խորացմամբ:
Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է նման գործելաոճը և պահանջում է պատասխանատվության կանչել ոստիկանության այն ծառայակիցներին, ովքեր չարաշահել են իրենց լիազորությունները և ծառայական պարտականությունը կատարելիս կոպտորեն խախտել են ՀՀ օրենսդրությունը: Հակառակ դեպքում ապօրինությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է վարչախմբի վրա` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Նմանատիպ նյութեր
1322 դիտում
16:04 11-03-2015
Պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները և կեղծել դատավարական փաստաթղթեր
Այս բաժնից
670 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1444 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա