19-ամյա զինծառայողը ծառայությունից խուսափելու համար փորձել է կյանքին վերջ տալ
19-ամյա Սասուն Զաքոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, զորանոցի մասնաշենքի ետնամասում կատարել է անդամախեղում, որը հանգեցրել է զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողությանը հանձնելը: Գործը վարույթ է ընունվել Էրեբունիի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: