19-ամյա զինծառայողը ծառայությունից խուսափելու համար սափրվելու սայրով անդամախեղում է կատարել
                        19-ամյա շարքային Հայկ Հարությունի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի զուգարանում, իր մոտ գտնվող սափրվելու սայրով կատարել է անդամախեղում, ինչը հանգեցրել է նրա զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակավորապես դադարեցմանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: 
Քրեական գործ է հարուցվել 363 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է` հրամանատարության հսկողության հանձնելը: 
Գործը քննվելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

