211652_close_icon
views-count4346 դիտում article-date 18:10 21-02-2014

19-ամյա զինծառայողը ծառայությունից խուսափելու համար մեկ տասնյակից ավելի կտրվածքներ է իրեն պատճառել

19-ամյա Գասպար Ամրիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կոչումով՝ շարքային, և գտնվելով զորամասի դաշտային ելքի շրջանում, ձախ նախաբազկի ներսային մակերեսին ինքն իրեն մեկ տասնյակից ավելի կտրվածքներ պատճառելու միջոցով կատարել է անդամախեղում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Զինծառայողը տեղափոխվել է ԵԿՀ հոգեբուժական բաժանմունք, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով` զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Սույն հոդվածը պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Գործը քննվելու է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր